Նախագծի անվանումը. Թմրամոլություն
Հիմնախնդիրը. Կանխել թմրանյութի օգտագործումը:
Նպատակը. Անչափահասներին իրազեկել սպասվող վտանգի մասին:
Մասնակիցները. X դասարան
Քանակը. 8 հոգի
Տևողությունը. 2 դասաժամ
Ռեսուրսները. Թուղթ, գրիչ, գիրք, ինտերնետ ,տեսաֆիլմեր, նկարներ ,պրոեկտոր:
Սպասվող արդյունքը. Անչափահասների տեղեկացված լինելը թմրամոլությանը:Կանխարգել. Դեռահասի կամ
երիտասարդի կողմից առաջին անգամ ապօրինի թմրամիջոց օգտագործելու փորձը:Արդեն
իսկ ապօրինի թմրամիջոց փորձած և կախվածությամբ տառապող անձանց վաղ հայտնաբերումը
և բուժումը: Ապօրինի թմրամիջոցների առաջացրած բարդությունների և հետևանքների վաղ
հայտնաբերումը, բուժումը և վերականգնումը կամ այսպես կոչված «վնասի նվազեցումը»:
Ընթացքը. Աշակերտներին բաժանել 2 խմբի: Հանձնարարել ինտերնետից, գրքերից և այլ տեղեկատվական
միջոցներից դուրս հանել տեղեկություններ և տեսաֆիլմեր թմրամոլության կախվածության,հակման,
ցանկության,անախորժության,կոնֆլիկտի և քրեական պատասխանատվության մասին:Քննարկել այն
գաղափարը, որ թմրանյութից կախվածությունը համարվում է սրացումների բարձր ռիսկով և
քրոնիկական ընթացքով ծանր հիվանդություն,իսկ թմրամիջոցների ընդունման անկասելի պահանջը՝
հակում,որը հիվանդագին վիճակ է և արտահայտվում է թմրամիջոց ձեռք բերելու,գործածելու և դրանց
ազդեցությանը ենթարկվելու անհաղթահարելի ցանկությամբ:Թմրամիջոցի ամեն հաջորդ դոզան ավելի
թույլ է քան նախորդը: Թմրամիջոցի օգտագործումը ինքնին նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Անախորժություններ և կոնֆլիկտներ են սպասվում թմրամիջոց օգտագործած մարդուն,եթե այդ մասին տեղեկանան
նրա ընտանիքի անդամները և աշխատակիցները:Թմրանյութի ընդունումը կամ ներարկումը կարող է ունենալ
առողջական սուր հետևնքներ,մահացու ելք:
Գնահատումը. 1.Հիմնախնդրի որոշման
2.Տեսական գիտելիքի գործնականում օգտագործման
3.Գործունեության կազմակերբման
Հեղինակ. Հարություն Արոյան
Էլ.հասցեն. harutynaroyan@gmail.com